Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-01-21-ից մինչև 2025-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20%-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Ավագանու անդամներ

Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Դեմ -0 Ձեռնպահ -0

Համայնքի ղեկավար` Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ

Հավելված

Ակունք համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 25-ի

N 79-Ն որոշման

(հավելվածը խմբ. 14.01.25 N 02-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։