Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 59-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.25 թիվ 02-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Ընդամենը

Ա Բ 1

Դժբախտ պատահարների քանակը, միավոր 100

Բաժին 2. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարներից տուժածների թվաքանակը

մարդ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդամենը ընդամենից՝ մինչև 18 տարեկան

ընդամենը նրանցից՝ կանայք ընդամենը նրանցից՝ կանայք

Ա Բ 1 2 3 4

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը 200

Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, նրանցից՝ 210

մահացածներ 210.1

Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսեր

դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, որից՝ 300

ժամանակավոր անաշխատունակության նպաստներ 300.1

կորցրած աշխատավարձի փոխհատուցում 300.2

ծախսեր՝ բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման 300.3

այլ ծախսեր 300.4

Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը, որից՝ 310

հատուկ արտահագուստի համար 310.1

անհատական պաշտպանության միջոցառումների վրա 310.2

այլ ծախսեր 310.3

Ղեկավար՝ __________________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ __________________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

(հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 02-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 59-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7–ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7–ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի խմբ. 2-ի» (այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2) «B» (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում), «C» (մշակող արդյունաբերություն), «D» (էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) բաժինների տնտեսական գործունեությամբ զբաղվող և առնվազն միջին տարեկան տասը վարձու աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2-ի 5-րդ՝ ազգային նիշի ենթադասերի:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, արձանագրված դժբախտ պատահարների քանակը:

7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:

8. «210» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:

9. «210.1» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածներից, մահացածների թվաքանակը, որից սյուն 2-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:

10. Բաժին 2-ի «200»-«210.1» ծածկագրերով տողերի սյուներ 3 և 4-ը լրացվում են սույն հրահանգի 7-9 կետերի դրույթներին համապատասխան՝ մինչև 18 տարեկան անձանց համար:

11. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց,

12. «300.1» ծածկագրով տողում լրացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը:

13. «300.2» ծածկագրով տողում լրացվում է կորցրած աշխատավարձի փոխհատուցման չափը:

14. «300.3» ծածկագրով տողում լրացվում է բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար ծախսված գումարը:

15. «300.4» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ՝ «300.1»-«300.3» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:

16. «310» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը:

17. «310.1» ծածկագրով տողում լրացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը:

18. «310.2» ծածկագրով տողում լրացվում է անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը:

19. «310.3» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ՝ «310.1» և «310.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:

(հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 02-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։