ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2025 թվականի N 02-Ն
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի (հատվածներ 1-6)։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 25%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։ Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված չափաքանակները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -11
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ
ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ
ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. հունվարի 21
ք․ Եղեգնաձոր Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր
համայնքի ավագանու 2025 թվականի
հունվարի 21-ի N 02-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: