ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2025 թվականի N 69-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Առինջ գյուղի Պ․ Դուրյան թաղամասի 6-րդ փողոց 51/1, 51, 49, 41, 35, 48, 50, 40, 45, 49/1, 37, 8-րդ փող․, 13, 5-րդ փող․, 19, 7-րդ փող․, 36, 44, 30, 24, 35/1, 35, 28/1, 28, 37, 40/2, 42/1, 27/1, 27, 40 հողամասի արտաքին ջրագիծը 1848․9 գծմ, d=75 մմ, պոմպակայանը 6․9 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03042024-07-0064) և պոմպակայանի սարքավորումները՝ 9786200 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
23.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունվարի 23-ի N 69-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ․ ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1․ Պոլիէթիլենային կցորդիչ de25*3/4 հատ 54 1950 105300
2․ Պոլիէթիլենային կցորդիչ de32 հատ 2 2100 4200
3․ Գնդային փական Փ1/2 հատ 27 3400 91800
4․ Գնդային փական Փ3/4 հատ 1 4500 4500
5․ Ե/բ ջրաչափական հոր հատ 28 30000 840000
6․ Ջրաչափ Փ1/2 հատ 27 17200 464400
7․ Ջրաչափ Փ3/4 հատ 1 19500 19500
8․ Կեղտորսիչ Փ1/2 հատ 27 4000 108000
9․ Կեղտորսիչ Փ3/4 հատ 1 5300 5300
10․ Հետադարձ փական 1/2 հատ 27 3100 83700
11․ Հետադարձ փական 3/4 հատ 1 4000 4000
12․ Գոտի միացում de63*1/2 հատ 26 1000 26000
13․ Գոտի միացում de63*3/4 հատ 1 1000 1000
14․ Անցում de63*25 գծմ 1 2900 2900
15․ Փրփրապլաստե ջերմամեկուսիչ de32 քառ. մ 84 250 21000
16․ Փրփրապլաստե ջերմամեկուսիչ
սալիկ կափարիչ 100մմ հատ 5 500 2500
17․ Պոլիէթիլենե արտուղղում de75*900 հատ 4 6500 26000
18․ Պոլիէթիլենե եռաբաշխիչ de75*75 հատ 1 4500 4500
19․ Պոլիէթիլենե եռաբաշխիչ de75*63 հատ 1 4300 4300
20․ Պոլիէթիլենե անցում 75*de63 հատ 2 7500 15000
21․ Կցորդիչ ձգովի de75 հատ 11 1700 18700
22․ Կցորդիչ ձգովի de63 հատ 10 1400 14000
23․ Կցորդիչ ձգովի de25 հատ 4 800 3200
24․ Պողպատե ազատ կցաշուրթ de=75մմ
(միացման կետում) հատ 1 11200 11200
25․ Պողպատե եռակցվող կցաշուրթ
de=76մմ (միացման կետում) հատ 1 15000 15000
26․ Պոլիէթիլենային միջադիր de75
(միացման կետում) հատ 3 6500 19500
27․ Սողնակ de=65մմ 1MPa (միացման
կետում) հատ 1 7000 7000
28․ Ցանցավոր զտիչ de=65մմ 1MPa
(միացման կետում) հատ 1 12000 12000
29․ Պոլիէթիլենային խցափակիչ de63 գծմ 3 2500 7500
30․ Պողպատե խողովակ Փ76*3 գծմ 2 3600 7200
31․ Պողպատե պատյան-խողովակ
Փ108*4 հատ 31 12000 372000
32․ Հավաքովի ե/բ օղակներ KC 10-9
(միացման կետում) հատ 1 55000 55000
33․ Հավաքովի ե/բ օղակներ KC 10-6
(միացման կետում) հատ 1 52000 52000
34․ Հավաքովի ե/բ ծածկի սալ ПП- 10 T տիպի թուջե մտոցով (միացման
կետում) հատ 1 135000 135000
35․ Հավաքովի ե/բ հիմքի սալ ПH- 10
(միացման կետում) հատ 1 76000 76000
36․ Մետաղական անկյունակ L50*5
L=1800 հատ 12 8100 97200
37․ Մետաղական անկյունակ L50*5
L=150 հատ 36 800 28800
38․ Մետաղական ամրան Փ18 Al L=480 հատ 30 5700 171000
39․ Պոմպակայան կենտրոնախույս CB-
2CP40/180A հատ 1 2000000 2000000
40․ Պոմպ ջրի Grundfos Պոմպ 1. Պոմպ 2. հավաքածու 1 4500000 4500000
41․ Պոմպակայանի տարածք քառ. մ 6․9 350000 350000
Ընդամենը 9 786 200
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ