Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«24» դեկտեմբերի 2024 թ.

ք. Երևան N 22-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի օգոստոսի 8-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները սահմանելու մասին» թիվ 12-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների 84-րդ կետից հետո լրացնել նոր 84.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«84.1 Ոչ հանքաքարային հանքավայրերի համար, երբ դրա օգտակար հանածոյից ստացվող արտադրանքի գինը կապված չէ որոշակի բաղադրիչի պարունակության հետ (ցեմենտի հումք, բետոններ, դիատոմիտներ, գիպսեր, ավազներ, տուֆեր և այլն) մակաբացման սահմանային գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.

Ակտի պատկեր

որտեղ՝ Գ-ն 1տ (1 մ.3) ոչ հանքաքարային հումքի գինն է, Ծ՛ա․վ․բ-ն 1 տ (1 մ.3) հումքի արդյունահանման և վերամշակման բերված ծախսերի (առանց մակաբացման ծախսերի) համամասնական մասն է, $/տ, Ծ՛մ․բ-ն՝ 1 տ (1 մ.3) մակաբացման ապարների հեռացման բերված ծախսերի համամասնական մասը:»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

3. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար`

12/24/2024 Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։