Հոդված 2
Հոդված 2
(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)
Անդամ պետությունների հարկային մարմինները (այսուհետ՝ Հարկային մարմիններ) փոխանակում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկումից ազատման) մասին տեղեկատվությունը, որը ներառում է.
Տեղեկություններ Հայտարարությունների ցանկի ձևով ներկայացված Հայտարարություններից, այդ թվում՝ հետ կանչված Հայտարարությունների մասին: Հայտարարության ձևը և դրա լրացման կանոնները հանդիսանում են սույն Արձանագրության Հավելվածներ 1-ը և 2-ը,
Հայտարարությունների ներկայացման մասին հայտերը (այսուհետ՝ Հայտ)՝ Հայտարարությունների տրամադրման մասին հայտերի ցանկի ձևով (այսուհետ՝ Հայտերի ցանկ),
Հայտերի պատասխանները Հայտարարությունների ցանկի ձևով կամ Հայտարարությունների բացակայության պարագայում՝ տեղեկացումների ցանկերի ձևով»,
Հայտարարությունների ցանկը, հայտերի ցանկը և տեղեկացումների ցանկը ձևավորվում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների մասին էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմի և կառուցվածի նկատմամբ պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության Հավելված 3-ը:
Հայտարարությունների ցանկերի, Հայտերի ցանկերի և տեղեկացումների ցանկերի փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 5-րդ, 15-րդ և 25-րդ օերերին (այսուհետ՝ Առաքման ամսաթիվ): Եթե Առաքման ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային և (կամ) ոչ աշխատանքային տոնական օրվա հետ, ապա փոխանակումն իրականացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը Հայտարարությունների ցանկի մեջ ներառում է այն բոլոր չուղարկված հայտարարությունները, որոնցում հարկային մարմնի կողմից նշագրում է կատարվել անուղղակի հարկերի վճարման (հարկազատման կամ հարկային պարտավորությունների կատարման այլ կարգի) մասին մինչև Հայտարարությունների ցանկի առաքման ամսաթիվը:
Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը այդ ցանկի ստացումից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկող հարկային մարմին է ուղարկում ձևաչափային-տրամաբանական հսկողության արձանագրությունը և նույնականացման արձանագրությունը, որոնք միաժամանակ հանդիսանում են տեղեկատվության ստացման մասին տեղեկացումներ:
Ձևաչափային-տրամաբանական արձանագրության կամ նույնականացման արձանագրության մեջ հայտարարություններում սխալների մասին տեղեկատվության առկայության դեպքում Հայտարարությունների ցանկն ուղարկող հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ և ուղղված տեղեկատվությունն ուղարկում է Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմնին այդ արձանագրությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը կարող է տեղեկատվություն ուղարկել Հայտարարության հետկանչի մասին:
Տեղեկատվություն ստացող հարկային մարմինը Հայտերի ցանկը տեղեկատվության ուղարկող հարկային մարմնին ուղարկում է հետևյալ դեպքերում.
էլեկտրոնային տեսքով Հայտարարության բացակայություն (այդ թվում ձևաչափային-տրամաբանական հսկողության սխալների պատճառով)՝ դրա՝ թղթային կրիչով առկայության պարագայում,
Հայտարարության էլեկտրոնային և թղթային տարբերակների միջև անհամապատասխանության բացահայտում (հայտում նշվում է հայտնաբերված անհամապատասխանության բնույթը),
այլ հիմքեր, որոնք պահանջում են հարկային մարմինների կողմից պարզաբանում:
Հայտերի ցանկը ստանալիս հարկային մարմինը այդ ցանկը ստանալու օրվանից ոչ պակաս, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան է ուղարկում տեղեկատվություն ուղարկող հարկային մարմնին Հայտարարությունների ցանկի և (կամ) տեղեկացումների ցանկի ձևով:
Տեղեկատվության փոխադարձ փոխանակման ժամանակ հարկային մարմիններն ապահովում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկազատման) մասին տեղեկատվության լիարժեքությունն ու արժանահավատությունը:
Տեղեկատվության փոխանակման կարգի խախտման, ինչպես նաև այդպիսի փոխանակման գործընթացում ամբողջականության և տվյալների պաշտպանության դեպքում հարկային մարմինները պարտավորվում են միմյանց տեղեկացնել այդպիսի խախտման հայտնաբերումից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը հարկատուին էլեկտրոնային տեսքով տեղեկացնում է կամ նրան տեղեկատվության հասանելիություն է տրամադրում հայտարարություններից տվյալների ստացման մասին Հայտարարությունների ցանկը ստացող հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով»:
(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)