Հոդված 1
Հոդված 1
(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)
Սույն Արձանագրությունը սահմանում է էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման կարգը տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառմամբ, որոնք ապահովում են տեղեկատվության փոխանակման անվտանգությունը, սահմանում է ապրանքների ներկրման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ձևը, դրա լրացման կանոնները և փոխանակման ձևաչափի նկատմամբ պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի հավելվածը հանդիսացող «Անուղղակի հարկերի գանձման կարգի և ապրանքների արտահանման և ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ դրանց վճարման նկատմամբ հսկողության մասին» Արձանագրության իրականացման նպատակով: