ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 97-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) ցանկը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-17-րդ կետերով.
« 16. 5402330000 Թելեր համալրված սինթետիկ (բացի կարի թելերից) մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերը
--պոլիեթերային Պոլիեթերային թելեր գուլպայի և կտորի արտադրության համար կգ 60 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա 53 400 000
17. 5206120000 Մանվածք բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակասբամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված․
--714,29 դտեքսից
պակաս, բայց 232,56 դտեքսից ոչ պակաս գծային խտությամբ
(14 մետրական
համարից բարձր, բայց 43 մետրական համարից որ բարձր) Բամբակե մանվածք գուլպայի և կտորի արտադրության համար կգ 200 000 Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա 250 000 000
».
1) hավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «2 701 520 000» թիվը փոխարինել «3 004 920 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ