ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 105-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԲՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՄԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունվարի 30-ի N 105-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-
վորը Քանակը Ծագման երկիրը Արտահան- ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-
թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 4818300000 Թղթյա հումք ցելյուլոզայից Թղթյա հումք ցելյուլոզայից սփռոցների և գրպանի անձեռոցիկների
արտադրության համար կգ 350 000 Թուրքիա Վրաստան 238 750 000
2. 4803003109 Թղթյա հումք ցելյուլոզայից Թղթյա հումք ցելյուլոզայից դեմքի քաշովի անձեռոցիկների, սեղանի անձեռոցիկների, զուգարանի թղթի, խոհանոցային սրբիչների արտադրության
համար կգ 4 500 000 Թուրքիա Վրաստան 3 075 000 000
3. 4818300000 Թղթյա հումք ցելյուլոզայից Թղթյա հումք ցելյուլոզայից սփռոցների և գրպանի անձեռոցիկների
արտադրության համար կգ 100 000 Չինաս-տան Չինաստան 68 210 000
4. 4803003109 Թղթյա հումք ցելյուլոզայից Թղթյա հումք ցելյուլոզայից դեմքի քաշովի անձեռոցիկների, սեղանի անձեռոցիկների, զուգարանի թղթի, խոհանոցային սրբիչների արտադրության
համար կգ 1 000 000 Չինաս-տան Չինաստան 682 080 000
5. 5603129000 Սպանլեյզ Չգործված կտորեղեն՝ քիմիական թելերից
/սպանլեյզ/՝ խոնավ
անձեռոցիկի արտադրության համար կգ 150 000 Չինաս-տան Չինաստան 120 600 000
6. 5603129000 Սպանլեյզ Չգործված կտորեղեն՝ քիմիական թելերից
/սպանլեյզ/՝ խոնավ անձեռոցիկի արտադրության
համար կգ 100 000 Թուրքիա Վրաստան 90 600 000
7. 3923509000 Պլաստիկ կափարիչ Պլաստիկ կափարիչներ՝ խոնավ անձեռոցիկների
արտադրության համար հատ 2 200 000 Չինաս-տան Չինաստան 24 655 000
8. 3506910000 Սոսինձ Սոսինձ խոնավ
անձեռոցիկների պլաստիկե
կափարիչների սոսնձման
համար կգ 1 000 Չինաս-տան Չինաստան 2 665 000
9. 3808928000 Ֆունգիցիդներ Ֆունգիցիդներ՝ խոնավ
անձեռոցիկների արտադրության համար կգ 2 000 Թուրքիա Վրաստան 4 330 000
10. 3808928000 Ֆունգիցիդներ Ֆունգիցիդներ՝ խոնավ
անձեռոցիկների արտադրության համար կգ 5 000 Չինաս-տան Չինաստան 42 630 000
11. 3302909000 Բուրավետ նյութերի խառնուրդներ Բուրավետ նյութերի խառնուրդներ՝ խոնավ անձեռոցիկի արտադրության համար, ոչ դեղագործական
նպատակով կգ 1 000 Թուրքիա Վրաստան 11 020 000
12. 3302909000 Բուրավետ նյութերի խառնուրդներ Բուրավետ նյութերի խառնուրդներ՝ խոնավ անձեռոցիկի արտադրության համար, ոչ դեղագործական
նպատակով կգ 3 500 Ֆրանսիա Ֆրանսիա 56 410 000
13. 3302909000 Բուրավետ նյութերի խառնուրդներ Բուրավետ նյութերի խառնուրդներ՝ խոնավ անձեռոցիկի արտադրության համար, ոչ դեղագործական
նպատակով կգ 300 Չինաս-տան Չինաստան 2 750 000
14. 3402901008 Հակափրփուր Մակերևութաակտիվ
նյութեր՝ խոնավ
անձեռոցիկների
արտադրության համար կգ 100 Չինաս-տան Չինաստան 980 000
15. 1302199000 Ալոեի լուծամզվածք Ալոեի լուծամզվածք՝ խոնավ
անձեռոցիկների արտադրության համար կգ 200 Չինաս-տան Չինաստան 1 320 000
16. 2905450001 Գլիցերին Սինթետիկ պրոպիլենից գլիցերին՝ խոնավ անձեռոցիկների
արտադրության համար կգ 200 Չինաս-տան Չինաստան 295 000
17. 5205320000 Բամբակե մանվածք Բամբակե մանվածք ականջմաքրիչների արտադրության համար 714,29 դեցիտեքսից պակաս, բայց 232,56 դեցիտեքսից ոչ
պակաս գծային խտությամբ կգ 15 000 Թուրքիա Վրաստան 27 595 000
18. 3923299000 Պոլիէթիլենային տոպրակներ զիփ փականով Բամբակյա ականջմաքրիչների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակներ
զիփ փականով հատ 150 000 Թուրքիա Վրաստան 1 465 000
19. 3923299000 Պոլիէթիլենային տոպրակներ զիփ փականով Բամբակյա ականջմաքրիչների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային
տոպրակներ զիփ փականով հատ 400 000 Չինաս-տան Չինաստան 4 485 000
20. 3902100000 Բազմապրոպիլեն Բազմապրոպիլեն ականջմաքրիչների
արտադրության համար կգ 35 000 Իրան Իրան 23 100 000
21. 3206497000 Գունանյութ Գունանյութ, ականջի ձողիկների պլաստմասսայի
ներկման համար կգ 1 000 Իրան Իրան 1 080 000
22. 3506990000 Սոսինձ Սոսինձ զուգարանի թղթի և խոհանոցային սրբիչների
արտադրության համար կգ 5 000 Թուրքիա Վրաստան 4 740 000
23. 3912398500 Սոսինձ Սոսինձ զուգարանի թղթի և խոհանոցային սրբիչների
արտադրության համար կգ 1 500 Թուրքիա Վրաստան 769 000
24. 3923299000 Պոլիէթիլենային տոպրակներ Պոլիէթիլենային տոպրակներ զուգարանի թղթի և խոհանոցային սրբիչների
արտադրության համար հատ 120 000 Թուրքիա Վրաստան 9 350 000
ԸՆԴԱՄԵՆԸ 4 494 879 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.01.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ