Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործել է մինչև 2024-03-04Բացել ARLIS-ում

Հոդված 41

Արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցները

Միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջազգային պայմանագրերին, նորմերին ու կանոններին համապատասխան, կարող է կիրառել երրորդ կողմերի շուկաներ անդամ պետությունների ապրանքների արտահանումը զարգացնելուն ուղղված համատեղ միջոցներ:

Համատեղ միջոցները մասնավորապես ներառում են արտահանման ապահովագրությունն ու վարկավորումը, միջազգային լիզինգը, «Եվրասիական տնտեսական միության ապրանք» հասկացության խթանումը և Միության ապրանքների միասնական դրոշմավորման համակարգի ներմուծումը, արտերկրում ցուցահանդեսատոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեությունը, գովազդային ու իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

2. Մաքսասակագնային կարգավորումը և ոչ սակագնային կարգավորումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։