Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2024-03-04Բացել ARLIS-ում

Հոդված 9

Միության մշտապես գործող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելը

1. Միության մշտապես գործող մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունեն անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ։

2. Հանձնաժողովի դեպարտամենտի պաշտոնատար անձինք չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ։ Նշված պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունն իրականացվում է ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով Կողմերի հավասար ներկայացվածության սկզբունքը։ Նշված պաշտոններն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար թեկնածությունները ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի անդամը՝ համապատասխան Կողմից։

3. Հանձնաժողովի դեպարտամենտներում այլ պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ընտրությունն իրականացվում է ԵՏՀ-ի կողմից մրցութային հիմունքով՝ հաշվի առնելով Հանձնաժողովի ֆինանսավորման մեջ Կողմերի բաժնեմասային մասնակցությունը։

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուների ընտրության հարցերով ԵՏՀ մրցութային հանձնաժողովի կազմի մեջ մտնում են Հանձնաժողովի կոլեգիայի բոլոր անդամները՝ բացառությամբ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի։

ԵՏՀ-ի մրցութային հանձնաժողովն իր որոշումները կայացնում է առաջարկությունների տեսքով՝ ձայների մեծամասնությամբ, և դրանք ներկայացնում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հաստատմանը։ Եթե Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը կոնկրետ թեկնածուի վերաբերյալ ընդունում է այնպիսի որոշում, որը հակասում է ԵՏՀ մրցութային հանձնաժողովի առաջարկությանը, ապա Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հարցը ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը վերջնական որոշում կայացնելու նպատակով։

«ԵՏՀ մրցութային հանձնաժողովի մասին» հիմնադրույթը (ներառյալ մրցույթի անցկացման կանոնները), դրա կազմը, ինչպես նաև Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և տնօրենների տեղակալների պաշտոններն զբաղեցնելու համար թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

5. Թեկնածուների ընտրության կարգը և Միության դատարանի աշխատակազմում պաշտոնի նշանակումն իրականացվում են Միության դատարանի գործունեությունը կարգավորող փաստաթղթերին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։