Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2025 թվականի N 124-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.

2) որոշման 1-ին կետի՝

ա. 8-րդ ենթակետում «ոստիկանությունում ծառայության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, Ոստիկանությունում ծառայության» բառերով,

բ. 8.1-ին և 8.2-րդ ենթակետերը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Ի,» և «և «Թ.1» բաժնի 16.2.-րդ և 16.3.-րդ կետերում» բառերը հանել.

4) որոշման 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումները չեն վճարվում հավելվածում նշված ստորաբաժանումների հերթապահ մասի, հերթապահ մասի (բաժնի և բաժանմունքի իրավունքով), հերթապահ ծառայության, հերթապահ ծառայության (բաժնի և բաժանմունքի իրավունքով), պարետային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ բացառությամբ սույն հավելվածի «Ժ» «Հույժ գաղտնի» բաժնի աջակցող ծառայությունների ծառայողների։».

5) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

6) որոշման NN 8.1 և 8.2 հավելվածների վերնագրերը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման հավելվածի 2-4-րդ կետերի, 5-րդ կետի 3-րդ ենթակետի, 6-8-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի օգոստոսի 14-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

4. Սույն որոշման հավելվածի 1-ին կետի, 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, 9-րդ և 10-րդ կետերի, 13-րդ և 15-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 6-ի N 124-Ն որոշման

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN

ը/կ Օպերատիվ-հետախուզական և հասարակական կարգի ապահովման գործունեություն, ինչպես նաև այդ գործունեությանն օժանդակող գործառույթներ ներառող պաշտոնները Ամսական հավելման առավելագույն չափը

(դրամ)

1 2 3 4

Ա 1. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներ 33,069

2. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝

1) Բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ

Բ 3. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝ 26,455

1) ՀԿՀ ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան

2) Ավագ տեսուչ, ավագ համայնքային ոստիկան, տեսուչ, համայնքային ոստիկան (բացառությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի և մետրոպոլիտենի բաժինների)

Գ 4. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության՝ 21,164

1) Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի պետ և պետի տեղակալ

Դ 5. Ոստիկանության՝ 16,931

1) քրեական ոստիկանության գլխավոր վարչության (բացառությամբ ենթակա տարածքային ստորաբաժանումների) ծառայողներ

2) ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներ

3) համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ (բացառությամբ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի և Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի)

4) ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողներ

Ե 6. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության՝ 13,492

1) Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի ծառայողներ (բացառությամբ բաժնի պետի և բաժնի պետի տեղակալի)

2) Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի ծառայողներ

7. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա (տարածքային) ստորաբաժանումների՝

1) Ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ

2) Ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկան

3) «Շիրակ» օդանավակայանի ծառայության խմբի՝ ծառայության ավագ տեսուչ, կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան

4) «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայության ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, կրտսեր տեսուչ

5) Մետրոպոլիտենի բաժնի՝ ծառայության ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան

8. Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտի ծառայողներ

9. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ

10. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ

11. Ոստիկանության պարեկային ծառայության՝

1) Գնդի հրամանատար

2) Գնդի հրամանատարի տեղակալ

3) Գնդի գումարտակի հրամանատար

4) Գումարտակի հրամանատար (մարզի)

5) Գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ

6) Գումարտակի հրամանատարի տեղակալ (մարզի)

7) Վաշտի հրամանատար

8) Վաշտի հրամանատարի տեղակալ

9) Դասակի հրամանատար

10) Դասակի հրամանատարի տեղակալ

11) Ավագ պարեկ

12) Ծառայության ավագ տեսուչ

13) Տեխնիկայի գծով ավագ տեսուչ

14) Պարեկ

15) Ծառայության տեսուչ

16) Կրտսեր պարեկ

Զ 12. Ոստիկանության՝ 13,228

1) ինֆորմացիոն կենտրոնի, բժշկական վարչության պետեր

Է 13. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ 20,000

14. Ոստիկանության պարեկային ծառայություն

NN

ը/կ խումբը պաշտոնների անվանումները ամսական հավելումների չափերն ըստ ծառայության տարիների (դրամ)

1-ին մակար- դակ

(0-2 տարի) 2-րդ մակար- դակ

(2-5 տարի) 3-րդ մակար- դակ

(5-10

տարի) 4-րդ մակար- դակ

(10-15

տարի) 5-րդ մակար- դակ

(15-20

տարի) 6-րդ մակար- դակ

(20-25

տարի) 7-րդ մակար- դակ (25 և

ավելի)

Ը 1) 38 Պետի տեղակալ ծառայության գծով, Պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ, Պետի տեղակալ 176,334 181,034 186,016 191,003 196,235 216,769 217,277

2) 37 Վարչության պետ 165,126 169,593 175,889 180,712 185,534 210,597 212,955

3) 35 Վարչության պետի տեղակալ 170,473 174,668 179,783 184,236 189,163 213,865 219,488

4) 30 Բաժնի պետ 209,645 215,162 221,599 227,376 233,626 259,651 266,597

5) 25 ՀԿՀ ավագ տեսուչ (վարչակազմի

ստորաբաժանումների) 190,464 195,116 199,768 204,850 209,910 214,963 220,426

6) 22 Ավագ տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների) 167,585 172,396 177,209 181,361 186,613 191,864 196,454

7) 18 Տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների), կապիտան 195,502 203,127 210,753 217,717 224,802 228,763 231,138

8) 13 Տեսուչ (վարչակազմի ստորաբաժանումների), ավագ լեյտենանտ 197,396 204,876 212,358 219,840 226,657 238,492 245,139

9) 11 Տեսուչ (վարչակազմի

ստորաբաժանումների), լեյտենանտ 195,088 202,425 208,981 218,736 225,281 231,318 236,692

10) 38 Երևան քաղաքի գնդի հրամանատար 163,256 167,807 172,626 178,542 183,622 209,139 212,491

11) 37 Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ ծառայության գծով 152,634 157,101 163,397 168,220 173,042 198,105 200,463

12) 37 Երևան քաղաքի գնդի հրամանատարի

տեղակալ 152,634 157,101 163,397 168,220 173,042 198,105 200,463

13) 30 Երևան քաղաքի գնդի գումարտակի հրամանատար, մարզի գումարտակի հրամանատար, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության) պետ 198,495 203,282 209,268 214,460 220,704 247,725 254,961

14) 28 Երևան քաղաքի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ 195,388 200,896 207,020 212,339 218,887 247,603 256,766

15) 23 Վաշտի հրամանատար 171,556 176,386 181,655 186,925 192,194 204,825 211,425

16) 22 Վաշտի հրամանատարի տեղակալ,

դասակի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ 163,942 168,688 173,434 178,611 183,790 188,967 194,573

17) 21 Ավագ պարեկ 161,369 166,180 170,993 175,807 181,058 186,309 191,560

18) 21 Ավագ տեսուչ (ծառայության, տեխնիկայի գծով, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ

խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման խմբի) 161,369 166,180 170,993 175,807 181,058 186,309 191,560

19) 16 Պարեկ, կապիտան 193,916 201,541 209,167 216,792 224,539 228,500 231,537

20) 12 Պարեկ, ավագ լեյտենանտ 189,195 196,676 204,158 211,639 219,118 230,953 237,600

21) 10 Պարեկ, լեյտենանտ 181,226 188,563 195,780 205,536 212,081 218,118 224,154

22) 16 Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման խմբի), կապիտան 193,916 201,541 209,167 216,792 224,539 228,500 231,537

23) 12 Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման հատուկ խմբի, մարզի գումարտակի վարչական վարույթի իրականացման

խմբի), ավագ լեյտենանտ 189,195 196,676 204,158 211,639 219,118 230,953 237,600

24) 10 Տեսուչ (ծառայության, Երևան քաղաքի գնդի կազմում բաժնի (բացառությամբ հերթապահ ծառայության), hետախուզման

հատուկ խմբի, մարզի գումարտակի 181,226 188,563 195,780 205,536 212,081 218,118 224,154

վարչական վարույթի իրականացման

խմբի), լեյտենանտ

25) 9/3 Կրտսեր պարեկ 160,339 161,954 164,159 168,888 170,085 171,282 173,935

Թ 15. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողներ 13,228

Ժ Հույժ գաղտնի

Լ Գաղտնի

Խ Հույժ գաղտնի

Ծ 16․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողներ 70,000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։