Հոդված 7
Հոդված 7
ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնող անձինք
1. ԱՏԳ-ի տարածքում կարող են գործունեություն իրականացնել ռեզիդենտներ, ինչպես նաև ռեզիդենտ չհամարվող այլ անձինք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2. ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտն իրականացնում է գործունեություն ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) համապատասխան (այսուհետ՝ ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագիր):
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին» համաձայնագրով չնախատեսված՝ ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտի կողմից գործունեության իրականացման հնարավորություն՝ առանց նման գործունեությունն իրականացնելիս ռեզիդենտի կողմից ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմի՝ կիրառման:
(7-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)