Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի գործունեության ժամկետները

(վերնագիրը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)

1. ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, ԱՏԳ-ի գործունեության ժամկետը և Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի գործունեության ժամկետը երկարաձգելու կարգը սահմանվում են Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ԱՏԳ-ի տեսակներ՝ կախված դրանց ստեղծման նպատակներից:

Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի կառավարումն իրականացվում է տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի ստեղծման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

(3-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։