Հոդված 4
Հոդված 4
ԱՏԳ-ի գործունեության դադարեցումը (կազմալուծումը, լուծարումը)
1. ԱՏԳ-ի գործունեությունը դադարեցվում է (կազմալուծվում, լուծարվում է) (այսուհետ՝ ԱՏԳ-ի գործունեության դադարեցում), երբ լրանում է այն ժամկետը, որով այն ստեղծվել էր, եթե նշված ժամկետը չի երկարաձգվել:
ԱՏԳ-ի գործունեության վաղաժամ դադարեցման մասին որոշումն ընդունելու հիմքերը և կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
2. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների տարածքներում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՏԳ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
(4-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)