Հոդված 6
Հոդված 6
ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) գրանցումը և ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) ռեեստրի վարումը
1. ԱՏԳ-ի ռեզիդենտի (մասնակցի), սուբյեկտի (այսուհետ՝ ռեզիդենտ) գրանցման կարգը և պայմանները, այդ թվում՝ ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի պետական գրանցմանը և (կամ) գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեին, ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին ներկայացվող պահանջը սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այն, որ որպես նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտ անձի գրանցման պայմաններից մեկը համարվում է նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի պարտականությունների կատարման ապահովման տրամադրումը, ինչպես նաև կարող են սահմանվել դրա տրամադրման և կիրառման չափն ու կարգը:
2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ճանաչվում են ռեզիդենտ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից:
Որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող փաստաթուղթ է համարվում վկայականը, որի ձևը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող վկայականի միասնական ձևը:
3. Ռեզիդենտների ռեեստրի վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
Անդամ պետություններն ապահովում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված ռեզիդենտների մասին տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Նման տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացված տեղեկությունների հիման վրա ձևավորում է ռեզիդենտների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)