Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ԱՏԳ-ի տարածքը և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումն այդ տարածքում

1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Միության մաքսային տարածքի մի մասը:

2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները Միության մաքսային սահմանն են:

3. ԱՏԳ-ի տարածքը (ամբողջությամբ կամ դրա մի մասը), որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, որոշվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն։

4. Այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, կարող են գտնվել (տեղադրվել) և (կամ) օգտագործվել Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքները և Միության ապրանքները, ինչպես նաև այլ օտարերկրյա ապրանքներ և Միության ապրանքներ՝ բացառությամբ օտարերկրյա ապրանքների և (կամ) Միության ապրանքների և (կամ) ապրանքների այն կատեգորիաների, որոնք, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, արգելված են գտնվելու (տեղադրվելու) այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը։

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

(հոդվածը փոփ. 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով, խմբ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։