ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. N 285-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասը, 17-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի փետրվարի 11-ի
N 285-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: