ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. N 289-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՂԱԶԱԽ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ՊԱՏՎԻՆ ԱՅԳԻ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցում գտնվող 2400 քմ ընդհանուր մակերեսով այգին անվանակոչել ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Ա. Կունանբաևի պատվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. փետրվարի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: