Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 143-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 464-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշման վերնագրում «2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը» բառերը փոխարինել «միջոցառումների ծրագրերը» բառերով․

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) աղբահանության համակարգի ռազմավարության կիրարկումն ապահովող 2025-2032 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։»․

3) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

13.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 13-ի N 143-Լ որոշման

«ուղղ.Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 1-ի N 464-Լ որոշման

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2025-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու

մարմինը Համակատարող մարմինը (մարմինները) Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքը Ակնկալվող ֆինանսական միջոցների աղբյուրները Վերստուգելի չափանիշը

1. Թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների

նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) 2025-2028

թվականներ Միջոցառման իրականացմամբ հնարավորություն կընձեռվի տարանջատել օգտահանվող թափոնները ընդհանուր աղբի հոսքից, ինչն էլ իր հերթին կբերի դեպի աղբավայր հեռացվող աղբի ծավալների նվազեցմանը։

Ակնկալվում է թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման

արտադրություններ ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ Իրականացված միջոցառումներ

2. Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հյուսիսային գոտու՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն,

Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2026

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում Վարկային և

դրամաշնորհային

միջոցներ, ՀՀ

կառավարության

համաֆինանսա-

վորում, ՀՀ օրենքով

չարգելված այլ

միջոցներ Ուսումնասիրություն-

ների առկայություն

2․1. ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաստաթղթերի մշակում, ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն,

Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2027

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանախա-հաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում

Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաստատված

նախագծանախա-

հաշվային

փաստաթղթեր

2․2. ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2028

թվականի

3-րդ

եռամսյակ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ Ստորագրված

պայմանագրեր,

շինարարության

մեկնարկ

2․3. ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2030

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում Վարկային և

դրամաշնորհային

միջոցներ, ՀՀ

կառավարության

համաֆինանսա-

վորում,

ՀՀ օրենքով

չարգելված այլ

միջոցներ Ստորագրված

պայմանագրեր, ձեռք

բերած

մեքենասարքավո-

րումներ

3. Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կենտրոնական գոտու՝ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն,

Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2027

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ուսումնասիրություն-

ների առկայություն

3․1. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաս- տաթղթերի մշակում,

ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)

2028

թվականի 4-րդ եռամսյակ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանախա- հաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաստատված նախագծանախա- հաշվային փաստաթղթեր

3․2. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2029

թվականի

3-րդ

եռամսյակ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ստորագրված

պայմանագրեր,

շինարարության

մեկնարկ

3․3. ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2031

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում Վարկային և

դրամաշնորհային

միջոցներ, ՀՀ

կառավարության

համաֆինանսա-

վորում,

ՀՀ օրենքով

չարգելված այլ

միջոցներ Ստորագրված պայմանագրեր, ձեռք բերած մեքենասարքավո- րումներ

4. Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հարավային գոտու՝ ՀՀ Սյունիքի մարզում ինտեգրված աղբահանության համակարգի ներդրմանն ուղղված տեխնիկատնտե- սական ուսումնասիրու- թյունների իրականացում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն,

Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2028

թվականի

4-րդ

եռամսյակ ՀՀ Սյունիքի մարզում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նպատակով նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշում, համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովում Վարկային և

դրամաշնորհային

միջոցներ, ՀՀ

կառավարության

համաֆինանսա-

վորում,

ՀՀ օրենքով

չարգելված այլ

միջոցներ Ուսումնասիրություն-

ների առկայություն

4․1. ՀՀ Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների նախագծա- նախահաշվային փաստաթղթերի մշակում, ՀՀ օրենսդրության համապատասխան հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե,

ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)

2029

թվականի

4-րդ եռամսյակ Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների կառուցման համար նախագծանա- խահաշվային փաստաթղթերի ապահովում, այդ թվում՝ ՇՄԱԳ և ՀՀ պետական համալիր փորձաքննու- թյունների ապահովում

Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաստատված նախագծանախահաշ- վային փաստաթղթեր

4․2. Սյունիքի մարզում աղբավայրերի և փոխաբեռնման կայանների ու հնարավոր վերամշակման գործարանների շինարարության համար մրցութային գործընթացների իրականացում և շինարարության մեկնարկի ապահովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց- վածքների նախարարություն ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) 2030

թվականի 3-րդ եռամսյակ Սյունիքի մարզում բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների, ինչպես նաև հնարավոր վերամշակման գործարանների կառուցման ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ստորագրված պայմանագրեր, շինարարության մեկնարկ

4․3. Սյունիքի մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման համար մրցութային գործընթացների ապահովում և անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերում

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուց-

վածքների

նախարարություն ՀՀ համայնքներ

(համաձայնությամբ) 2032

թվականի

4-րդ

եռամսյակ Սյունիքի մարզում աղբահանության և կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ լոգիստիկայի ապահովում, այդ թվում՝ համապատասխան մեքենասարքավորումների ձեռքբերման մրցութային գործընթացների իրականացում, պայմանագրերի կնքում և մատակարարման ապահովում Վարկային և դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսա- վորում,

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ստորագրված

պայմանագրեր,

ձեռք բերած

մեքենսասարքավո-

րումներ

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

13.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։