ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2025 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` Ս. Միքայելյան
11 փետրվարի 2025 թ.
ք. Հրազդան
Հավելված
Հրազդան համայնքի ավագանու
2025 թվականի փետրվարի 11-ի
N 29-Ն որոշման
Հավելված
Հրազդան համայնքի ավագանու
2024 թվականի դեկտեմբերի 10-ի
N 220-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական: