Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39․1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39․1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «արժեթղթավորման հիմնադրամների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց,» բառերով.
2) 5-րդ մասի «կորպորատիվ ներդրումային ֆոնդերի» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց» բառերով.
3) 6-րդ մասի «ներդրումային ֆոնդի կառավարիչներում» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց մոտ» բառերով.
4) 7-րդ մասի «կորպորատիվ ներդրումային ֆոնդ, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը փոխարինել «ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ, ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերով: