ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 94-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 2)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (3,421.32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 209,250 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
17.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 94-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Համակարգչային մոնիտոր 3 հատ 369 1,107
2. Համակարգչային մկնիկ 2 հատ 89.99 179.98
3. Տեսախցիկ տեսազանգերի համար 2 հատ 24.99 49.98
4. Դյուրակիր համակարգիչ 2 հատ 899 1,798
5. Մեխանիկական մամլիչ 1 հատ 89 89
6. Թել մանելու մեխանիկական գործիք 1 հատ 17.73 17.73
7. Տակդիր քանոնների համար 1 հատ 21.99 21.99
8. Սանր-խոզանակ բրդի համար 1 հատ 22.99 22.99
9. Կոճակներ պատրաստելու մեխանիկական սարք 1 հատ 62.99 62.99
10. Սիլիկոնե կաղապար կոճակների համար 1 տուփ 5.79 5.79
11. Դանակ սրելու մեխանիկական գործիք 1 հատ 9.89 9.89
12. Մանվածքի փաթաթման սարք 1 հատ 55.98 55.98
Ընդամենը՝ 3,421.32 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 209,250 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
17.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ