Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«11» փետրվար 2025 թ. N 16-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1․ Հաստատել ոլոքի մոտակա հատվածի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

11.02.2025 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«11» փետրվար 2025 թվականի

N 16-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) S82.1 Ոլոքի մոտակա հատվածի կոտրվածք

Ոլոքային՝

Ակտի պատկեր

● կոճերի նրբոլոքի կոտրվածքի վերաբերյալ հիշատակմամբ կամ առանց դրա

● գլխիկի

● մոտակա ծայրի

● թմբկության

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Սուր ընթացքով

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ընտանեկան բժիշկ, բժշկական հաստատության ընդունարանի բժիշկ

8) Գանգատներ Ցավ, այտուց, վերջույթի ֆունկցիայի խանգարում և դեֆորմացիա

9) Անամնեզ 1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, սպորտային, արտադրական, ճանապարհատրանսպորտային պատահար, կատատրավմա, հրազենային վնասվածք):

2. Մինչհիվանդանոցային օգնություն:

3. Նախկինում տարած հիվանդություններ՝ ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական հիվանդությունների առկայություն:

4. Դեղորայքային ալերգիաներ:

5. Ալկոհոլի չարաշահում:

6. Ծխախոտի օգտագործում։

10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկային ծածկույթների ամբողջականության, գույնի և այտուցի գնահատում, դեֆորմացիաների գնահատում, ախտաբանական շարժունակության գնահատում, պերիֆերիկ պուլսի ու զգացողության գնահատում, հարակից հոդերում շարժումների ծավալի գնահատում: Այլ օրգան համակարգերի ընդհանուր վիճակի գնահատում` սիրտանոթային համակարգ, շնչառական համակարգ, աղեստամոքսային համակարգ, միզային համակարգ, կենտրոնական նյարդային համակարգ:

11) Հոսպիտալացման ցուցում 1. Բացարձակ ցուցումներ․

1) նյարդանոթային խրձի վնասումներ.

2) ակտիվ արյունահոսություն.

3) հոդախախտով կոտրվածքի առկայություն.

4) կոմպարտմենտ համախտանիշ` միջփակեղային համախտանիշ.

5) բաց կոտրվածքներ (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, IIIb, IIIc):

2. Հարաբերական ցուցումներ․

1) տեղաշարժով կոտրվածքներ.

2) բաց կոտրվածքներ առանց նյարդանոթային խրձի վնասման (Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson I)։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վնասվածքաբան-օրթոպեդ 1 1

2) Անոթային վիրաբույժ 1 1

3) Թերապևտ կամ սրտաբան 1 1

4) Պլաստիկ վիրաբույժ 0.05 -

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Բորբոքային փոփոխություններ, հեմոգլոբինի մակարդակի որոշում

2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), միզանյութ, գլյուկոզ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց) 1 1 Այլ օրգան-համակարգերի գնահատում, hնարավոր շեղումների հայտնաբերում

3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Բորբոքային փոփոխություններ, միզային համակարգի գնահատում

4) Առկա չէ Արյան խումբ և ռեզուս գործոն 1 1 Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում

5) Առկա չէ Ընդհանուր կոագուլոգրամմա 1 1 Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում

6) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն 1 1 Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

7) Առկա չէ Վնասված հատվածի ռենտգենաբանական հետազոտություն` առաջահետին և կողմնային դիրքերով 1 1 Ախտորոշման ճշտում

8) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա (ռենտգենաբանական հետազոտությունով կասկածելի կոտրվածքների և ներհոդային կոտրվածքների առկայության դեպքում) 1 1 Ախտորոշման ճշտում

9) Առկա չէ Որովայնի և կրծքավանդակի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն 1 1 Ներքին օրգանների վիճակի գնահատում

10) Առկա չէ Ստորին վերջույթների անոթների դոպլերոգրաֆիա 1 1 Ստորին վերջույթների անոթների անցանելիության գնահատում

11) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Սրտային ախտաբանությունների հայտնաբերում

12) Առկա չէ Էխոսրտագրություն ( Էխո-ՍԳ) 0.2 0.2 Սրտային ախտաբանությունների հայտնաբերում

13) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Ախտաբանությունների բացառում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Կետոպրոֆեն 100մգ Կետոպրոֆեն 100մգ դեղահատեր 1 100-150մգ օրական 700մգ 7օր

Դեքսկետոպրոֆեն 25մգ Դեքսկետոպրոֆեն 25մգ 150մգ օրական 800մգ

Պարացետամոլ Պարացետամոլ 1500մգ օրական 10500մգ

2) Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ,100մգ դեղապատիճներ 0.9 200-400մգ օրական 400մգ 2 օր

3) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում)դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ սրվակներ 1 2000մգ 2000մգ 1օր

4) Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; Էնօքսապարին (էնօքսապարին նատրիում) լուծույթ ներարկման 4000 անտի-Xa ՄՄ/0,4մլ; ներարակիչներ 1 40մգ 2800մգ 7օր

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վերջույթի անշարժացում (գիպսակապ, կոշտ բեկակալ, հոդով բեկակալ) 0.8 0.1

2) Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` արտաօջախային ֆիքսման սարքով 0.1 0.05

3) Ոսկրաբեկորների բաց կամ փակ համադրում` ներքին ֆիքսացիայով 0.9 0.05

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

11. Ոլոքի պրոքսիմալ կոտրվածքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.

Ձև 6

Ակտի պատկեր

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում։ Մայր Տ․ Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։