ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 1993 թվականի N 530
Քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման, հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման, ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի հոկտեմբերի 16-ից սահմանել`
ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին` 1 կվտ/ժամը 8 ռուբլի:
2. Բնակչությանն իրացվող կաթի և մածնի առևտրական վերադիրը սահմանել բացթողման գնի նկատմամբ 10 տոկոսի, իսկ կերակրի աղինը` 15 տոկոսի չափով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների մասին» N 373 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և որոշման հավելվածը` բնական գազի, կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակների, քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի և հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռախոսային կապի սակագներին վերաբերող մասում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 16 որոշման N 2 հավելվածի ծանոթությամբ սահմանված կաթի, մածնի և կերակրի աղի բացթողման գնի նկատմամբ առևտրական վերադիրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 1993 թ.
հոկտեմբերի 17-ի N 530 որոշման
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Սահմանային
գործակիցները`
գործող սակագների
նկատմամբ Սահմանային
շահութաբերության
չափը` տոկոսներով
1 2 3
Կաթ, մածուն - առանց փոփոխության
Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը
Հայաստանին» ֆոնդի կողմից
ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) - առանց փոփոխության
Բնակչությանն իրացվող կերակրի աղ - առանց փոփոխության
Հեղուկ գազ - առանց փոփոխության
Բնական գազ 1,6 -
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում
բնակվելու համար վարձը առանց փոփոխության -
Ջրախողովակից օգտվելու ծառայություն 2 -
Կոյուղուց օգտվելու ծառայություն 2 -
Բնակելի շենքերի ջեռուցում 2 -
Տաք ջրամատակարարում 2 -
Կենցաղային աղբի տեղափոխում 3 -
Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ
Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում առանց փոփոխության -
Օդային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում - առանց փոփոխության
Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում - առանց փոփոխության
Կապի ծառայություններ
Քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար 1,3 -
Ռադիոֆիկացիա - առանց փոփոխության
Հեռախոսային կապ
Ներհանրապետական առանց փոփոխության -
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) 2 -
Հեռագրական կապ
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) առանց փոփոխության -
Ներհանրապետական առանց փոփոխության -
Փոստային կապ
Բացի ծանրոցների առաքումից առանց փոփոխության -
Ծանրոցների առաքում առանց փոփոխության -
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ