ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 513-Ա «19» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի Հ.459-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Նարեկ Սահակյանի 13.02.2025թ. հ.Դ-16593-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 12-ի «Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 17-ի հ.3948-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.459-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում՝ «42.26քմ» բառերը փոխարինել «47.92քմ» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
19.02.2025 թ.
հ. 513-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արտակ Սարգսյան
/լիազորված անձ/
Սերգեյ Խաչատրյան Ան. Միկոյան փողոց /Եղվարդի խճուղի/ հհ.6/1, 6/2 և հ.8 հողամաս Սերգեյ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի /Եղվարդի խճուղի/ հհ.6/1, 6/2 և հ.8 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.11022025-01-0035, 13122024-01-0136 և հ.13122024-01-0605/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Անաստաս Միկոյան փողոց, հ.8 01043WDQGQYA
2 Սոնա Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Սենիկ Հովհաննիսյան Ա. Քոչինյան փողոց, հ.13/26 հողամաս Սենիկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Քոչինյան փողոցի հ.13/26 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25102024-01-0429, շինություն 222.1քմ, պարիսպ 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 721.4656քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.113/43 01083BWAXL7T
3 Էրիկ Չախալյան Նոր Խարբերդի 7-րդ փողոց, հ.35/1 հողամաս Էրիկ Չախալյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Խարբերդի 7-րդ փողոցի հ.35/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.12022025-01-0332/ բաժանման հատակագծով առանձնացվող 205քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.40/1 01113V2EAHJ6
4 Հեղինե Խաչատրյան Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 4-րդ մասնաշենք, հ.147 և հ.148 բնակարան Հեղինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.18/4 շենքի 4-րդ մասնաշենքի հ.147 և հ.148 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.11022025-01-0041 և հ.11022025-01-0099/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 4-րդ մասնաշենք, բն.147-148 01063U4LQKPG
5 Լևոն Սարգսյան
/լիազորված անձ/
Ջիրայր Կանել
/սեփականատեր/ Ձորագյուղ թաղամաս, հ.21/1 շենք, հ.27 տարածք Ջիրայր Կանելին սեփականության իրավունքով պատկանող, Ձորագյուղ թաղամասի հ.21/1 շենքի հ.27 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.10122019-01-0290/ բաժանման հատակագծով առանձնացվող 58.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ձորագյուղ ազգագրական թաղամաս, հ.21/1 շենք, շինություն հ.27/1 01063XTYLH9J
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան