ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 510-Ա «19» փետրվարի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
19.02.2025թ.
հ. 510-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վարուժան Գրիգորյան Արտաշատի խճուղի, հ.60 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.09.2024թ. հ.33348 վկայագրով, Վարուժան Գրիգորյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Արտաշատի խճուղու հ.60 հասցեում գտնվող 57.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արտաշատի խճուղի, հ.60/1 01113DBVR8XF
2 Սուրեն Գասպարյան
/լիազորված անձ/
Նաիրա Երեմյան Արցախի փողոց, հ.45/1 հողամաս Նաիրա Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.45/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07022025-01-0373/ բաժանման հատակագծով առանձնացվող 775.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.45/2 01053RCXNMND
3 Շուշանիկ Աբրահամյան, Էմմա Վարդանյան, Ռուզաննա Սիմոնյան և Աննա Մկրտչյան Նոր Արեշ 8-րդ փողոց, հ.111 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.10.2024թ. հհ.5834, 5836, 5838 և 5840 լրացուցիչ վկայագրերով, Շուշանիկ Աբրահամյանին, Էմմա Վարդանյանին, Ռուզաննա Սիմոնյանին և Աննա Մկրտչյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.111 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 8-րդ փողոց, հ.111/3 01053FURNSCX
4 Կիմա Խաչատրյան Դոդոխյան փողոց, հ.43 բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.12.2024թ. հ.ԵԴ/40125/02/21 վճռով, Կիմա Խաչատրյանին անցած՝ Դոդոխյան փողոցի հ.43 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Դոդոխյան փողոց, հ.43/1 01113MHDEUVV
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան