Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«5» մարտի 1996 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1996 թ. N 76

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն երաշխիքներ տալ մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոս+1 տոկոսադրույքով, իսկ օտարերկրյա բանկերի վարկերի համար` լիբոր+1 տոկոսադրույքով` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումների ժամկետ 1996 թվականի դեկտեմբերի 1-ը, որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր:

3. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։