ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 130-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված բժշկական և լաբորատոր նշանակության պարագաները (14,818.8 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,476.17 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագրի մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
04.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 130-Ա որոշման
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՇՎԵՅՑԱՐԻԱ) ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի
միավորը
(հատ) Արժեքը
(եվրո)
1. Կոնտակտային գել 250 ml, շիշ 16 11.84
2. Ծայրակալ կապույտ, 50-1000μl (Eppdf) 1000 45.99
3. Ծայրակալ դեղին, 2-200μl (Eppdf) 1000 27.47
4. Բամբակ, հիդրոֆիլ, փաթույթ, 500գ 24 65.34
5. Կպչուն ժապավեն, էլաստիկ, 2-2.5սմ x 5մ 60 187.50
6. Սրածայր իրերի տարա, 4լ, պլաստիկ 20 51
7. Բուֆերային լուծույթ, 2.5 մլ, թեստերի համար 20 149.4
8. Հղիության RST/hCG ԹԵՍՏ, մեզի 100 70
9. Ներերակային ասեղի բռնակ վակուտայների համար 40 27.94
10. Ներերակային արյան նմուշառության համակարգ 1000 476.25
11. Ասեղ՝ վակուտայների համար, 21G , ստերիլ 2800 224
12. (Գենէքսպերտ) ստուգման հավաքածու 1 515.73
13. Քարթրիջ ԳենԷքսպերտ (ՀՑՎ Վիրուսային
Ծանրաբեռնվածության որոշման) 720 12,295.44
14. Մազանոթային արյան հավաքման փորձանոթ 500 60.5
15. Պահպանակ, քսուքապատ՝ ռեզերվուարով, մեկ․ օգտ․ 7000 478.80
16. Ձեռնոց՝ զննման, լատեքսից M չափի 4000 131.60
Ընդամենը 14,848.8
Փոխադրման և այլ ծախսերը 1,476.17
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
04.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ