Հոդված 1
Հոդված 1.
«Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»: