Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Գլխավոր դատախազի տեղակալի կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»: