Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասից հանել «(հիմնական ֆոնդերը)» բառերը.
2) 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Բյուջետային ծրագիրը միևնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ՝ ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով։».
3) 17.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 17.2-րդ մասը «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «բյուջետային» բառով.
5) 17.3-րդ մասի «Ծրագրի» բառը փոխարինել «Բյուջետային ծրագրի» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ և 17.5-րդ մասերով.
«17.4. Հանրային ներդրումը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում՝ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում՝ ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն օրենքի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն օրենքի իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը:
17.5. Հանրային ներդրումային ծրագիրը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում՝ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում է: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառում: Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը սահմանում է կառավարությունը:»: