Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ․ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1․ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրհներգը սույն օրենքով նախատեսված որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ՝ մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։