Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 855-Ա «10» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.03.2025 թ.

հ. 855-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Գայանե Վարդանյան

/լիազորված անձ/

Արշակ Ներսիսյան Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակ ստորգետնյա ավտոտնակ Ըստ կտակի ժառանգության իրավունքի 12.01.2019թ. հ.105 վկայագրով, Արշակ Ներսիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կոմիտասի պողոտայի հ.1 և Բակունցի փողոցի հ.2 շենքերի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 27.02.2025թ. հ.ԱՏ-27022025-01-1094 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Հ. Հակոբյան փողոց, նրբանցք, հ.2/42 01033J5DQ7VS

2 Հակոբ Արմանդարյան

/լիազորված անձ/

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ Արտաշեսյան պողոտա, հ.102 հողամաս «ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 3511.57քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/2 01113RYF5ERE

3 Հակոբ Արմանդարյան

/լիազորված անձ/

«ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ Արտաշեսյան պողոտա, հ.102 հողամաս «ԱՐՄԱՆ-96» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.102 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25012019-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 1114.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.102/3 01113RGPXWTD

4 Սասուն Սարգսյան

/լիազորված անձ/

Գայանե Դավթյան Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոց, հ.2 բնակելի տուն Գայանե Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Այծեմնիկ Ուրարտուի /Նորք-Մարաշ 13-րդ/ փողոցի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032025-01-0268/ տրամադրել հասցե՝ Այծեմնիկ Ուրարտուի փողոց, հ.2/7 01093AGSPZCR

5 Տիգրան Մխիթարյան

/լիազորված անձ/

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17 և հ.18 բնակարան «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17 և հ.18 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.21112023-01-0302 և հ.21112023-01-0395/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.17-18 01063P5EJQJC

6 Էդվարդ Հովհաննիսյան Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16 և հ.3/17 հողամաս Էդվարդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/16 և հ.3/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06032025-01-0148 և հ.20022025-01-0124/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/16 01013WNPFD5T

7 Հայկ Ավետիսյան և Կատարինե Քերյան Գոգոլի փողոց, հ.86/3 բնակելի տուն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.11.2024թ. հ.ԵԴ2/2453/02/24 վճռով կնքված հաշտության համաձայնությամբ Գոգոլի փողոցի հ.86/3 հասցեում գտնվող Հայկ Ավետիսյանին և Կատարինե Քերյանին անցած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գոգոլի փողոց, հ.86/7 01123VDFRWUQ

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։