Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0029 Ն. 11.03.25

11 մարտի 2025 թվականի թիվ 29-Ն

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. 2025 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի մարտի 11-ի

թիվ 29-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

«ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100»

ոսկե հուշադրամի

1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան):

Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ», «GRATITUDE», «10000 ԴՐԱՄ» և «2025»:

2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):

Մակագրություններն են՝ «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ», «GERARD L. CAFESJIAN» և «1925-2013»:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 900.0

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 300 հատ

4. Էսքիզների հեղինակներն են՝ Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես):

5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

«ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100»

ոսկե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։