ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1525-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՈՒԱՎԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
26.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1525-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա- վորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ
1. 6005379000 Տրիկոտաժե
գործվածք սինթետիկ թելերից Տրիկոտաժե գործվածք սինթետիկ թելերից կգ 15443.5 Չինաստան Չինաստան 26 442 260
2. 5407920000 Սինթետիկ գործվածք Գործվածք սինթետիկ թելերից (ներկած) մ.2 8448.8 Չինաստան Չինաստան 1 952 179
3. 4304000000 Արհեստական մորթի Արհեստական մորթի և դրանից պատրաստված
արտադրա-տեսակներ կգ 873.43 Չինաստան Չինաստան 1 411 986
4. 6005379000 Տրիկոտաժե
գործվածք սինթետիկ թելերից Տրիկոտաժե գործվածք սինթետիկ թելերից կգ 50 000 Չինաստան Չինաստան 77 400 000
5. 5407920000 Սինթետիկ
գործվածք Գործվածք սինթետիկ
թելերից (ներկած) մ.2 150 000 Չինաստան Չինաստան 87 075 000
6. 4304000000 Արհեստական մորթի Արհեստական մորթի և դրանից պատրաստված
արտադրատեսակներ կգ 10 000 Չինաստան Չինաստան 19 350 000
7. 5810999000 Կտորից պիտակ
ինքնակպչուն Կտորից պիտակ
ինքնակպչուն կգ 800 Չինաստան Չինաստան 8 266 320
8. 5604100000 Հագուստի
առաձգական ժապավեն Հագուստի առաձգական ժապավեն կգ 5 000 Չինաստան Չինաստան 9 675 000
9. 3215110000 Տպագրական ներկ Տպագրական ներկ (սև և
այլ գույներ, հավաքածու) կգ 4 000 Չինաստան Չինաստան 3 096 000
10. 5402690000 Սինթետիկ թել
գործելու համար Սինթետիկ թել գործելու
համար կգ 5000 Չինաստան Չինաստան 5 805 000
11. 6006220000 Տրիկոտաժե բամբակյա
գործվածք Տրիկոտաժե բամբակյա գործվածք՝ ներկած կգ 75 000 Չինաստան Չինաստան 145 125 000
12. 5212159000 Բամբակյա
գործվածք Բամբակյա գործվածք մ.2 100 000 Չինաստան Չինաստան 116 100 000
13. 6006220000 Տրիկոտաժե բամբակյա
գործվածք Տրիկոտաժե բամբակյա գործվածք՝ ներկած կգ 25 000 Չինաստան Չինաստան 48375000
14. 3926909709 Կոճակներ
պլաստմասսայե Կոճակներ
Պլաստմասսայե առանց
տեքստիլ պատվածքի կգ 1 300 Չինաստան Չինաստան 3 521 700
15. 9606290000 Փայտե կոճակ Փայտե կոճակ կգ 1 300 Չինաստան Չինաստան 3 521 700
16. 5401101800 Կարի սինթետիկ թել Կարի սինթետիկ թել կգ 5000 Չինաստան Չինաստան 5 805 000
17. 5806200000 Հագուստի մանժետներ մանածագործական
նյութերից Հագուստի մանժետներ մանածագործական նյութերից կգ 5 000 Չինաստան Չինաստան 9 675 000
18. 5602900000 Միջաստառ
ինքնասոսնձվող Միջաստառ
ինքնասոսնձվող կգ 3 000 Չինաստան Չինաստան 2 902 500
19. 9607110000 Հագուստի կայ-
ծակճարմանդներ մետաղ․
ատամիկներով Հագուստի կայծակճարմանդներ մետաղ․ ատամիկներով մ 15 000 Չինաստան Չինաստան 1 683 450
20. 9607190000 Հագուստի կայ-
ծակճարմանդներ պլաստմ․
ատամիկներով Հագուստի կայծակճարմանդներ պլաստմ․ ատամիկներով մ 15 000 Չինաստան Չինաստան 1 161 000
21. 4805920000 Ձևարարի թուղթ
գլանափաթեթով Ձևարարի թուղթ
գլանափաթեթով կգ 5 000 Չինաստան Չինաստան 1 935 000
22. 5903101000 Արհեստական կաշի Մանածագործական նյութեր` ներծծված,
պատվածքով մ.2 40 000 Չինաստան Չինաստան 40 635 000
23. 5811000000 Գործվածք
մգդակած սինտեպոնով Մգդակած
մանածագործական նյութեր կտորով մ.2 18 000 Չինաստան Չինաստան 9 752 400
24. 6001220000 Տրիկոտաժե գործվածք խավածածկ
սինթետիկ թելերից Քաթաններ նրբախավով, տրիկոտաժե, մեքենայագործ և
ձեռագործ կգ 15 000 Չինաստան Չինաստան 20 317 500
25. 6307909800 Քուղեր Այլ պատր․ արտադրատեսակների ներառյալ հագուստի,
կոշիկի քուղեր կգ 4 000 Չինաստան Չինաստան 4 644 000
26. 5804101000 Շղարշ և այլ
ցանցահյուս քաթաններ Շղարշ և այլ ցանցահյուս քաթաններ կգ 500 Չինաստան Չինաստան 425 700
27. 5806390000 Կտորից եզրաժապավեն՝
տիսմա Կտորից եզրաժապավեն՝ տիսմա կգ 12 000 Չինաստան Չինաստան 13 932 000
28. 5807101000 Կտորից պիտակներ
տպագրված Կտորից պիտակներ
տպագրված կգ 1 000 Չինաստան Չինաստան 7 740 000
29. 3506100000 Պատրաստի սոսինձներ Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր 1 կգ-ից ոչ ավելի զտաքաշ ունեցող արտադրանք կգ 1 000 Չինաստան Չինաստան 3 289 500
30. 3506990000 Սոսինձ Սոսինձ կգ 1 000 Չինաստան Չինաստան 3 289 500
ԸՆԴԱՄԵՆԸ 684 304 695
(հավելվածը լրաց., փոփ. 20.03.25 N 328-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
26.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ