Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 83, 83/2, 85 ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 20/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

18 մարտի 2025 թ. N 311-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 83, 83/2, 85 ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 20/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց թիվ 8, Հանրապետության փողոց թիվ 83, 83/2, 85 և Սայաթ-Նովա պողոտա թիվ 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային եվ գյուղական բնակավայրերի հատակագծում եվ կառուցապատում» Հայաստանի հանրապետության շինարարական նորմեր» 241-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Համաձայն 2025 թվականի փետրվարի 19-ին Երևան քաղաքի Վահան Տերյան փողոց թիվ 44 հասցեում ժամը 11:00-ին կայացած առաջին հանրային լսման ժամանակ «Պրեմիում պլազա» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց թիվ 8, Հանրապետության փողոց թիվ 83, 83/2, 85 և Սայաթ-Նովա պողոտա թիվ 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագծի՝ հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 5388.4մ.2, կանաչապատման մակերեսը կազմում է 2162մ.2: Սակայն նախագծում կանաչապատման համար նախատեսված 2162մ.2 (40%) մակերեսն ընդգրկում է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները և սեփականության իրավունքով «Պրեմիում պլազա» ՓԲ ընկերությանը պատկանող հողատարածքում՝ չապահովելով սեփական տարածքում կանաչապատման 40% և ավելի պահանջը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մարտի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։