Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 344-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ ՀԿԴ/0097/02/23 վճռով հաստատված 15․04․2024 թ․ հաշտության համաձայնության (այսուհետ՝ համաձայնություն) հիմքով Հայաստանի Հանրապետության սեփականություն գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Երևան, Կենտրոն, Ե. Կողբացու փողոց, 36/3 շենք, 45 տարածք հասցեում գտնվող՝ 622 225 520.0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 235.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 2358/43334 բաժնեմաս, սեփականության վկայական N 12032025-01-0254, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալներ «Արմենյան Հայկ» անհատ ձեռնարկատիրոջ և «ԱՅԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ վարձակալներ) հետ կնքել համաձայնության 7-րդ և 8-րդ կետերի հիմքով վարձակալության պայմանագրեր՝ նախկինում կնքված պայմանագրերի գործողության մնացած ժամկետներով՝ միաժամանակ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման վարձակալների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

27.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։