Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգվում են գաղտնիության ռեժիմի պահպանման տեխնիկական հագեցվածության և կահավորվածության պայմանները, իսկ միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգման ենթակա մյուս հարցերը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և միայն վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստացած իրավաբանական անձանց մոտ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը: Արտաքին հետախուզության ծառայության կողմից սույն մասով սահմանված միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով և լիազորություններով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։