Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3֊րդ մասերով.

«2.1. Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ:

2.2. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց` Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար:

2.3. Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի՝ ֆիզիկական անձանց` պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության և իրավաբանական անձանց՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման շրջանակներում համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:».

2) 7-րդ մասը «լիազոր մարմնի համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ առանց լիազոր մարմնի համաձայնության» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։