Գլուխ 2 · ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. Երիտասարդական քաղաքականության բնագավառում Կառավարության իրավասությունները
Հոդված 5. Երիտասարդական քաղաքականության բնագավառում Կառավարության իրավասությունները
1. Կառավարության իրավասություններն են`
1) հաստատել պետական երիտասարդական քաղաքականության զարգացմանը նպաստող ռազմավարական փաստաթուղթը, որն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը՝ ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը.
2) հաստատել երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին աջակցելու ծրագրերը: