Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար համայնքում պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծվում է երիտասարդական կենտրոն, կամ համայնքի ղեկավարը նպաստում է դրանց հիմնադրմանը՝ աջակցելով կենտրոնների գործունեությանը: Համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանվում են երիտասարդական աշխատողի գործառույթները, կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ ստեղծվում է երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք: Համայնքային երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: