Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերը, որոնք ծանրաբեռնված չեն այլ անձանց որևէ տեսակի իրավունքներով, բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների, օրենքի ուժով դասվում են հատուկ պահպանվող նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին և ունեն այդ հողերի համար սահմանված օգտագործման և իրավական հատուկ ռեժիմ: Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները տեղորոշվում են լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հատակագծերի կազմման միջոցով և ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։