Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-31-ից մինչև 2004-12-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-12-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

27 նոյեմբերի 1998 թ. N 01/58

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները (կցվում է):

Հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ հարկային

տեսչության պետ

1998 թ.

նոյեմբերի 27-ի

N 01/58 հրամանով

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի

նախարարության հետ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ Կենտրոնական

բանկի հետ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ արդյունաբերության և

առևտրի նախարարության հետ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման

I. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կանոնները մշակվել են համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջի:

1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր օգտագործմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀԴՄ-ները շահագործում են միայն դրանք ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցելուց հետո:

1.3. ՀԴՄ-ի տեղակայումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների (այսուհետև` կենտրոն) կողմից:

1.4. ՀԴՄ-ի շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները և ՀՀ առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:

ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ հարկային տեսչության մարմինները:

II. ՀԴՄ-ների գործարկումը, տեխնիկական սպասարկումը ԵՎ նորոգումը

2.1. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողությունները, միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտը (հավելված N 1):

2.2. ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և շահագործողների մոտ կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններում) վերաբերյալ տվյալները գրանցվում են` շահագործողի կողմից վարվող, ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերող տեղեկությունների գրանցման գրքում (հավելված N 2), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Այդ տվյալները եռամսյակը մեկ պետք է ներկայացվեն ՀԴՄ-ի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:

2.3. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (հավելված N 3), նշված գրքի էջերը համարակալվում և կարվում են հարկային մարմնի կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին տեղեկանք են ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:

2.4. ՀԴՄ-ի գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործողի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ) և ՀՀ հարկային մարմիններում ՀԴՄ-ի գրանցման համարը պարտադիր նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ, հաշվետվություն և այլն):

III. ՀԴՄ-ն աշխատանքին նախապատրաստելը

3.1. Տնտեսավարող սուբյեկտի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, լիցքավորել այն չեկային ժապավենով, հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը, միացնել ՀԴՄ-ն և ստուգման համար տպել մի քանի չեկ առանց գումարը նշելու:

3.2. ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և տեխնիկական սպասարկման ու նորոգման կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում:

3.3. Տնտեսավարող սուբյեկտի մոտ` ՀԴՄ-ի հետ աշխատելու համար, գանձապահի հաստիքի բացակայության դեպքում գանձապահի պարտականությունները դրվում են մեկ այլ աշխատողի վրա (այսուհետև` գանձապահ):

IV. Գանձապահի աշխատանքը հերթափոխի ընթացքում

4.1. Գանձապահը պարտավոր է`

● մուտքագրել դրամական գումարները, հաշվիչ սարքի միջոցով որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել սպառողին (գնորդին, հաճախորդին, պատվիրատուին և այլն),

● ստացված գումարների չափով ՀԴՄ-ի միջոցով տպել և սպառողին տրամադրել դրամարկղային չեկ:

4.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապրանքների հետ ընդունման ժամանակ սպառողը պարտավոր է ապրանքի հետ միասին վերադարձնել իրեն տրված դրամարկղային չեկը: Գանձապահը կարող է տրված չեկի գումարը սպառողին վերադարձնել միայն այն աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ կատարվել է գնումը: Չեկը կորցնելու և այլ դեպքերում գումարը սպառողին վերադարձվում է հաշվապահության միջոցով:

4.3. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս, գանձապահը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և այդ մասին անհապաղ տեղեկացնել տնօրինությանը: Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը հայտ է (հավելված N 4) ներկայացնում Կենտրոնին տեխնիկական սպասարկման համար, հայտի մեկ օրինակը պարտադիր կարգով ներկայացվում է հարկային մարմնին:

4.4. Գանձապահին արգելվում է.

● թույլատրել ՀԴՄ-ի հետ աշխատել կողմնակի անձանց, բացառությամբ տնօրինության թույլտվությամբ` հարկային մարմինների աշխատակիցների և տեխնիկական մասնագետների,

● հեռանալ աշխատատեղից առանց ՀԴՄ-ն անջատելու:

V. ՀԴՄ-ի վրա աշխատանքի ավարտը

5.1. Հերթափոխի (աշխատանքային օրվա) ավարտից հետո գանձապահը ՀԴՄ-ից դուրս է բերում դրամարկղի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև գանձապահի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է հասույթը հաշվառելու համար սկզբնական փաստաթուղթ և պահպանվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ տպելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:

5.2. Հերթափոխի ավարտից հետո ՀԴՄ-ի միջոցով ստացվող հիմնական ցուցանիշներն են` հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձների թիվը, վերադարձների գումարը, զրոյացումների թիվը, զրոյացումների գումարը, հերթափոխային հասույթը, դրամարկղում առկա կանխիկ գումարը:

5.3. Գանձապահի հերթափոխային հաշվետվությունը տպագրվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր ըստ չեկերի համարների և չեկերը տպելու ժամանակի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի ստացումից 24 ժամվա ընթացքում, այլապես դրամարկղային գործառնություններն ընդհատվում են:

VI. Հարկային տեսուչի աշխատանքը ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ

6.1. ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ հարկային տեսուչը մեքենայի հիշողության մեջ է մտնում հարկային մարմնի կողմից սահմանված տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հետագայում հնարավորություն է տալիս աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ, ինչպես նաև գրանցել կամ վերագրանցել ՀԴՄ-ն:

6.2. ՀԴՄ-ի գրանցման կամ վերագրանցման ժամանակ հարկային տեսուչը ՀԴՄ-ի մեջ է մտնում հետևյալ ցուցանիշները, գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային մարմնում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն: Հետագայում ցանկացած ժամանակ կարելի է ստանալ հաշվետվություն բոլոր գրանցումների և վերագրանցումների մասին:

6.3. Նշանաբանի հիման վրա հարկային տեսուչը կարող է ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերել ինչպես համառոտ, այնպես էլ ընդլայնված հաշվետվություններ: Հաշվետվությունները կարող են դուրս բերվել ինչպես առանձին ամսաթվերով սահմանափակված ժամանակահատվածի, այնպես էլ կոնկրետ հերթափոխերի համարներով սահմանափակված ժամանակահատվածի համար:

6.4. Հարկային տեսուչը տնտեսավարող սուբյեկտի և կենտրոնի ներկայացուցչի հետ միասին, վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ի համար կազմում է ակտ ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին (հավելված N 5):

VII. Ժամանակավորապես տրամադրվող կամ վարձակալությամբ վերցված մեքենաների շահագործումը

7.1. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն, ինչպես նաև շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային մարմիններում:

7.2. Կենտրոնների կողմից շահագործողին` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին նրա ֆիսկալային (հարկային) հիշողությունից հանվում են տվյալները և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ (հավելված N 1) և տվյալ ՀԴՄ-ն կապարակնքվում է:

Շահագործողի ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին` ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից հանվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվություն, որը կարվում է շահագործողի հարկային տեսչությունում պահվող հարկային գործի մեջ: Նշված հաշվետվության շահագործողին վերաբերվող մասը պետք է ներառված լինի շահագործողի ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի գանձապահի հերթափոխի հաշվետվությունները ձևակերպվում են շահագործողի մոտ սույն կանոններով սահմանված կարգով, և այդ մասին կազմվում է ակտ (հավելված N 6):

7.3. Շահագործողի կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային մարմիններում սահմանված ընդհանուր կարգով:

VIII. Պատասխանատվությունը սույն կանոնների խախտման համար

8.1. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

8 դեկտեմբերի 1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980216

Հավելված N 1

ՀԴՄ-ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ______

1. Հսկիչ-դրամարկղային մեքենա _______________________________________

(մոդելը)

2. Գործարանային համարը ___________________________________________

3. Հարկային մարմնում գրանցման համարը _________________________________

4. Արտադրության տարեթիվը _________________________________________

5. Տեղադրման վայրը ______________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

_____________________________________________________________ 6. Գործարկման ամսաթիվը _____ _____________ 199 ___ թ.

7. Գործարկվող կազմակերպություն _____________________________________

______________________________________________________________

(անվանումը, հասցեն) 8. Երաշխիքային նորոգում կատարող կազմակերպություն ________________________

______________________________________________________________ (անվանումը, հասցեն) 9. Տեխնիկական սպասարկում իրականացնող` ________________________________

_______________________________________________________________

(անվանումը, հասցեն (ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.)) .

Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ Զրոյացում Վերադարձ

գումար գնումների քանակ գումար քանակ գումար քանակ

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ________________________________________

(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ. Տնտեսավարող սուբյեկտի հաշվապահ _______________________________________

(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Գանձապահ _______________________________________________________

(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Հարկային տեսչության ներկայացուցիչ ______________________________________

(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ. Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ _________________________________

(Ա.Ա.Հ. Ստորագրություն) Կ. Տ. ____ ___________ 199 ___ թ.

Հավելված N 2

(գրքի դիմային երես)

Գ Ի Ր Ք N ________

ՀԴՄ-ի վերանորոգմանը վերաբերվող տեղեկությունների գրանցման

1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________

(անվանումը և ՀՎՀՀ)

2. Հսկիչ-դրամարկղային մեքենա ______________________________________

(մոդելը)

3. Գործարանային համարը __________________________________________

4. Արտադրության տարեթիվը _________________________________________

5. Տեղադրման վայրը ______________________________________________

(Տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

6. ՀԴՄ-ի Կապարակնիքի համարը.1 _____________________________________

(գրքի էջի ձև)

N Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը Խափանման ամսաթիվը և ժամը Նորոգման հանձնման (տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը Նորոգումից վերադարձման(տեխնիկական սպասարկման ավարտի) ամսաթիվը և ժամը Տեխնիկական

սպասարկում և (կամ) նորոգում իրականացնող ձեռնարկության անվանումը (ֆիզիկական անձի Ա.Ա.Հ.) և ՀՎՀՀ ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների հանման ակտի համարը և ստորագրման ամսաթիվը.2 Պատասխանատու

անձի պաշտոնը

Ա.Ա.Հ. և

ստորագրությունը

Նորոգում (տեխնիկական սպասարկում) իրականացնողը Նորոգումը(տեխնիկական սպասարկումը) ընդունողի

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

____________

.1 Կապարակնիքի համարի փոփոխման դեպքում նշվում է նոր կապարակնիքի համարը և կապարակնքման ամսաթիվը.2 Տեխնիկական սպասարկման դեպքում եթե ՀԴՄ-ի կապարակնիքները չեն բացվում և ակտ չի կազմվում, ապա սույն սյունակում գրանցվում չի կատարվում Kanon havel

Հավելված N 3

(գրքի դիմային երես)

Գ Ի Ր Ք N ________

Կատարված տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման աշխատանքների հաշվառման

1. Տնտեսավարող սուբյեկտ ___________________________________________

(անվանումը և ՀՎՀՀ)

2. Տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության իրականացման լիցենզիայի

համարը _________________ տրման ամսաթիվը _____________________

3. Գործունեության իրականացման վայրը __________________________________

(տնտեսավարող սուբյեկտի փոստային հասցեն, հեռախոսը)

(գրքի էջի ձև)

N Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, տրման ամսաթիվը Հայտ ներկայացնողի անվանումը և ՀՎՀՀ Խափանման հանգույցի անվանումը Խափանման բնույթը (պատճառը) ՀԴՄ-ի նորոգման վերցման(տեխնիկական սպասարկման սկսման) ամսաթիվը և ժամը ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) ավարտի ամսաթիվը և ժամը

1. 2. 3. 4. 5. 6. 7.

Հավելված N 4

Տնտեսավարող սուբյեկտ ______________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

Հասցեն, հեռախոս ___________________________________

Հ Ա Յ Տ N ________

Տեխնիկական սպասարկման ԵՎ նորոգման մասնագետներ հրավիրելու

N ՀԴՄ-ի

մոդելը ՀՀ հարկային մարմիններում

ՀԴՄ-ի հաշվառման համարը ՀԴՄ-ի

գործարանային համարը Հրավիրելու

օրը, ժամը ՀԴՄ-ի

խափանման բնույթը

1. 2. 3. 4. 5. 6.

Տնտեսավարող սուբյեկտի Ա.Ա.Հ. ______________________

(ստորագրություն)

Կ. Տ.

____ ___________ 199 _____ թ.

Հավելված N 5

Ա Կ Տ N _________

ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին

1. Տնտեսավարող սուբյեկտ ________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

2. Հսկիչ-դրամարկղային մեքենա _____________________________________

(մոդելը)

3. Գործարանային համարը _________________________________________

4. ՀԴՄ-ի հարկային մարմնում գրանցման համարը ___________________________

Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ Զրոյացում Վերադարձ

գումար գնումների քանակ գումար քանակ գումար քանակ

Նորոգման առաքումից առաջ

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ____________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Հարկային տեսչության ներկայացուցիչ ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ _________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Նորոգման առաքումից առաջ

ՀԴՄ-ի բացված կապարակնիքը.1

___ ___________ 199 ____ թ.

Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ Զրոյացում Վերադարձ

գումար գնումների քանակ գումար քանակ գումար քանակ

Նորոգումից վերադարձնելու պահին

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Տեխնիկական սպասարկման Կենտրոնի ներկայացուցիչ ________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համարը

___ ___________ 199 ____ թ.

.1 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner

Ա Կ Տ N _________

Ժամանակավորապես օգտագործվող ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության ցուցումների մասին

1. Տնտեսավարող սուբյեկտ _________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ)

2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենա _______________

(մոդելը)

3. Կապարակնիքի համարը.1 _________________________________________

4. Գործարանային համարը _________________________________________

5. ՀԴՄ-ի Հարկային մարմնում գրանցման համարը ___________________________

Ժամանակավորապես շահագործման համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ Զրոյացում Վերադարձ

գումար գնումների քանակ գումար քանակ գումար քանակ

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող

ձեռնարկության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

___ ___________ 199 ____ թ.

Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության ցուցումները

Հասույթ Զրոյացում Վերադարձ

գումար գնումների քանակ գումար քանակ գումար քանակ

Նորոգումից վերադարձնելու պահին

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Հարկային տեսչության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրող

ձեռնարկության ներկայացուցիչ __________________________________

(Ա. Ա. Հ. Ստորագրություն)

Ժամանակավորապես օգտագործված

ՀԴՄ-ի կապարակնիքը.2

___ ___________ 199 ____ թ.

________________

.1 Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը

.2 Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը Kanonner

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։