Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 մարտի 2025թ.

ք. Երևան N 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների և այցելուների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում)՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին»․

2) 1-ին կետի 3-րդ ենթակետը «այցելուի» բառից հետո լրացնել «, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանչի» բառերով։

2․ Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

1) 4-րդ կետը լրացնել նոր 3-րդ պարբերությամբ՝ «Սույն կետի 2-րդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն նշում միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակի վերաբերյալ։»․

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջազգային դիտորդներին և նրանց ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։ Միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է թարգմանչին։»։

3) 21-րդ կետի «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները, ազգանունները և նրանց ուղեկցող թարգմանիչների քանակը» բառերով.

4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար:

Այցելուների վկայականների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն է տրամադրվում պահանջված քանակի այցելուին ուղեկցող թարգմանչի վկայական։

Այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կողմից և տրամադրվում է թարգմանչին։».

5) 23-րդ կետը լրացնել 2-րդ պարբերությամբ.

«Այցելուներին ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են թարգմանչի վկայականներ։»։

3․ Որոշմամբ հաստատված N 3 հավելվածը լրացնել Ձև 7, 8 վկայականի ձևերով՝ համաձայն հավելվածի։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ ապրիլի 1-ից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025 թ. մարտի 27-ի N 19-Ն որոշման

«Ձև 7

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է ընտրության անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

Հանձնաժողովի նախագահ _____________

ստորագրություն

Կ.Տ.

Տրված է

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

[ the name of the Election is indicated ]

[the voting day is indicated]

TRANSLATOR

_____________________________________

Name, surname

______________________________________

name of the international organization (diplomatic and consular representation or electoral body of another state)

Commission Chairperson _______________

signature

CEC Seal

Date of issue

The certificate is valid

upon presenting identification document

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է ընտրության անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

Հանձնաժողովի նախագահ____________

ստորագրություն

Կ.Տ.

Տրված է

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

[указывается название выборов]

[указывается день проведения голосования]

ПЕРЕВОДЧИК

_____________________________________

фамилия, имя

_____________________________________

Наименование международной организации (дипломатического или консульского представительства или избирательного органа иного государства)

Председатель комиссии ______________

подпись

М. П.

Дата выдачи

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

Ձև 8

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

Հանձնաժողովի նախագահ ___________

ստորագրություն

Կ.Տ.

Տրված է

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

[ the name of the Referendum (Local Referendum) is indicated]

[the voting day is indicated]

TRANSLATOR

_____________________________________

Name, surname

_____________________________________

name of the international organization (diplomatic and consular representation or electoral body of another state)

Commission Chairperson _________________

signature

CEC Seal

Date of issue

The certificate is valid

upon presenting identification document

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է հանրաքվեի ( տեղական հանրաքվեի) անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

Հանձնաժողովի նախագահ ______________

տորագրություն

Կ.Տ.

Տրված է

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ

КОМИССИЯ

[указывается название референдума (местного референдума)]

[указывается день проведения голосования]

ПЕРЕВОДЧИК

_____________________________________

фамилия, имя

_____________________________________

Наименование международной организации (дипломатического или консульского представительства или избирательного органа иного государства)

Председатель комиссии _____________

подпись

М. П.

Дата выдачи

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

»

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։