ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 180-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 21,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01243618) 2025 թվականի փետրվարի 14-ին կնքված՝ ՀՀ-ՄՍՏՏ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման ծառայությունների մատուցում՝ 21,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 180-Ա որոշման
«Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. Ծրագրի նպատակը «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն արդիականացնելու, Մարտիրոս Սարյանի աշխատանքները ժամանակակից տարբերակով ցուցադրելու նպատակով նախատեսվում է իրականացնել լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության
(VR) փորձառությունների մշակման աշխատանքներ։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք՝ մշակութային
6. Ծրագրի բյուջեն 21,500,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 02512258, Հայաստան, Երևան, Սարյան փողոց 3, 0002
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 27-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Նախատեսվում է Մարտիրոս Սարյանի «Armenia Pano» նկարի 3D մոդելավորում, վիրտուալ իրականության փորձառություն, անիմացիայի ստեղծում, «Ջրհորի մոտ», «Ինքնադիմանկար. 3 հասակ», «Երևանյան բակը գարնանը», «Դեպի աղբյուր» և «Պարսկաստան» նկարների լրացված իրականության փորձառության ստեղծում։ Իրականացվելու է 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,500,000 դրամի չափով։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները
և նախատեսվող գինը «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման ծառայու- թյունների մատուցում 21,500,000 դրամի չափով
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ