ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 188-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (10,366.95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 280,800 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 188-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Համակարգչային մոնիթոր 1 հատ 119.99
2. Գրաֆիկական պլանշետ 34 հատ 4181.66
3. USB փոխարկիչ 6 հատ 209.94
4. Գրաֆիկական պլանշետի գրչի ծայրակալ 1 տուփ 14.99
5. Դյուրակիր համակարգիչ 3 հատ 2,842
6. Համակարգչային մոնիթոր 1 հատ 299.99
7. Մինի համակարգիչ 1 հատ 2,199
8. Ձայնագրիչ 1 հատ 89.99
9. Լարով ականջակալ 6 հատ 349.90
10. Ֆոտոխցիկի աքսեսուար 1 հատ 59.49
Ընդամենը՝ 10,366.95 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսեր՝ 280,800 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ