ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 186-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2025 թվականի փետրվարի 24-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱՖՎ-03/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» hամայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 186-Ա որոշման
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Էներգախնայողությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության
տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ.
Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնք, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 2,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» hամայնքային ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիք մարզ Սիսիան համայնք Փ. Սիսական, շենք՝ 17, 3501, ՀՎՀՀ՝ 09413585
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի ապրիլի 7-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքին նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում: Կատարվելու են կայանների ոտնակների և կայանների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխները կայաններին միացման աշխատանքներ։ Իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 7-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,000,000 դրամի չափով։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիան համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքին 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,000,000
դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
31.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ