Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 193-Ա

ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,710,607 դրամ ընդհանուր արժողությամբ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

31.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 193-Ա որոշման

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

1. Ծրագրի նպատակը Բարելավել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 400 երիտասարդի (17-35 տարեկան) սոցիալ-տնտեսական վիճակը՝ զբաղունակության և ձեռներեցության ներուժի, պետական և ոչ առևտրային կառույցների կարողությունների զարգացման միջոցով։

Պետական և ոչ առևտրային կառույցների զարգացումը նախատեսված է իրականացնել թեմատիկ դասընթացների միջոցով։ Ոչ առևտրային կառույցները դասընթացների ավարտին կկարողանան ստանալ աջակցություն՝ ենթադրամաշնորհների տեսքով։ Ծրագրի ուղիղ շահառու երիտասարդների համար նախատեսված են տարբեր թեմատիկ դասընթացներ, աշխատարաններ, հանդիպումներ, որոնք իրականացվելու են Գյումրի և Իջևան քաղաքներում։ Դասընթացների փուլը հաջողությամբ ավարտած 12 երիտասարդներ կկարողանան իրականացնել իրենց համայնքային զարգացման գաղափարը՝ ծրագրի շրջանակներում ֆինանսական և մենթորական աջակցություն ստանալու միջոցով։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք. Երևան, Երզնկյան փողոց, տուն 79)

4. Ծրագրի կատարողը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ` 05536501, իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն,

Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հովսեփյան 5/1, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզեր, բնագավառը` սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 25,710,607 դրամ

7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող, կյանքի դժվարին

իրավիճակում հայտնված շուրջ 400 երիտասարդ (17-35 տարեկան)

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում վերապատրաստում-դասընթացների միջոցով՝ 5,331,762 դրամի չափով (ռազմավարական կառավարում, ծրագրերի որակյալ մշակում և արդյունավետ կառավարում, հաղորդակցություն, ֆոնդհայթայթում, երիտասարդների հետ տարվող աշխատանքի տեսակներ, սկզբունքներ, մեթոդաբանություն և երիտասարդական քաղաքականություն թեմաներով), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կողմից համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրման և երիտասարդների ու համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար ենթադրամաշնորհների տրա մադրում և ընթացիկ աջակցություն՝ 5,402,369 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) երիտասարդական տարածքների ստեղծում և գործարկում, ներառյալ ոչ ֆորմալ կրթական հարթակի մոդելի ստեղծում՝ 1,162,800 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) ստեղծել երիտասարդների շահերի պաշտպանության ցանց և նպաստել երիտասարդների կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը թեմատիկ դասընթացների կազմակերպման միջոցով՝ 5,728,728 դրամի չափով: Նախատեսված դասընթացները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ թեմաներով՝ մարդու, սոցիալական և աշխատանքային իրավունքներ, առաջնորդություն, քննադատական մտածողություն, հաղորդակցություն, հանրային խոսք և շահերի պաշտպանություն և այլն, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

5) դասընթացներին հաջողությամբ մասնակցած 12 ակտիվ երիտասարդներ աջակցություն կստանան իրականացնելու համայնքի զարգացման իրենց նախաձեռնությունները՝ 6,418,656 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

6) Շիրակի և Տավուշի մարզերում երիտասարդների հիմնախնդիրների, առկա հնարավորությունների, մարզային երիտասարդական նախաձեռնությունների, հաջողության պատմությունների մասին «Երիտասարդների ձայնը» խորագրով տեսանյութերի պատրաստում՝ 1,666,292 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) իրականացվող դասընթացների, ծրագրային հանդիպումների ընթացքում հյուրանոցային և սննդի կազմակերպման ծառայությունների ու անհրաժեշտ պարագաների (սուրճ, թեյ, միրգ, խմորեղեն, հյութեր, շշալցված ջուր) ձեռքբերում՝ 7,785,721 դրամի չափով.

2) դասընթացների, հանդիպումների համար անհրաժեշտ գրենական պարագաների ձեռքբերում` 455,754 դրամի չափով.

3) դասընթացավարների, հետազոտող-փորձագետների, մենթորների, ֆասիլիտատորների, տեսանկարահանման և խմբագրական ծառայությունների ձեռքբերում` 11,248,152 դրամի չափով.

4) 12 երիտասարդների և 4 ոչ առևտրային կազմակերպությունների նախաձեռնություններն իրականացնելու համար՝ գրենական պիտույքների, տպագրական նյութերի և սննդի ձեռքբերում՝ 4,434,144 դրամի չափով.

5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 1,786,836 դրամի չափով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Տավուշի մարզպետի և Շիրակի մարզպետի աշխատակազմերի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

31.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։