Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 դեկտեմբերի 2018 թ. թիվ 83-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.04.25 թիվ 10-Ն)

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 01.04.25 թիվ 10-Ն)

2. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.12.23 թիվ 44-Ն, 01.04.25 թիվ 10-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 83-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Օլիմպիական մարզաձևերի խմբերի քանակը

միավոր

Մարզաձևի անվանումը Մարզաձևի խմբերի քանակը,

ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում

1 2 3 4

Ընդամենը

Բաժին 2. Ոչ օլիմպիական մարզաձևերի խմբերի քանակը

միավոր

Մարզաձևի անվանումը Մարզաձևի խմբերի քանակը, ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում

1 2 3 4

Ընդամենը

Բաժին 3. Մարզիչ-մանկավարժների թվաքանակն օլիմպիական մարզաձևերում

մարդ

Մարզաձևի անվանումը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

1 2 3 4 5 6 7

Ընդամենը

Բաժին 4. Մարզիչ-մանկավարժների թվաքանակն ոչ օլիմպիական մարզաձևերում

մարդ

Մարզաձևի անվանումը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

1 2 3 4 5 6 7

Ընդամենը

Բաժին 5. Մարզիկների թվաքանակն օլիմպիական մարզաձևերում

մարդ

Մարզաձևի անվանումը Մարզիկների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

1 2 3 4 5 6 7

Ընդամենը

Բաժին 6. Մարզիկների թվաքանակն ոչ օլիմպիական մարզաձևերում

մարդ

Մարզաձևի անվանումը Մարզիկների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

1 2 3 4 5 6 7

Ընդամենը

Բաժին 7. Մարզիչ-մանկավարժների և մարզիկների թվաքանակն ըստ տարիքային խմբերի

մարդ

Տարիքային խումբ Տողի ծած-կագիրը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը Մարզիկների թվաքանակը

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

Ա Բ 1 2 3 4 5 6

Ընդամենը, այդ թվում՝ 700

0-5 700.1

6-13 700.2

14-17 700.3

18-24 700.4

25-34 700.5

35-44 700.6

45-54 700.7

55-64 700.8

65 և բարձր 700.9

Բաժին 7.1 Մարզիչ-մանկավարժների և մարզիկների թվաքանակից իգական սեռի ներկայացուցիչների թվաքանակն ըստ տարիքային խմբերի

մարդ

Տարիքային խումբ Տողի ծած-կագիրը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը Մարզիկների թվաքանակը

ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝

քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում

Ա Բ 1 2 3 4 5 6

Ընդամենը, այդ թվում՝ 710

0-5 710.1

6-13 710.2

14-17 710.3

18-24 710.4

25-34 710.5

35-44 710.6

45-54 710.7

55-64 710.8

65 և բարձր 710.9

Ղեկավար՝ ______________________

(Ազգանուն, անուն) ______________________

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ ______________________

(Ազգանուն, անուն) ______________________

(Ստորագրություն)

«_ _ »______ ____20___թ.»:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 44-Ն, 01.04.25 թիվ 10-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 83-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 01.04.25 թիվ 10-Ն)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգով կարգավորում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները՝ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները, օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Բաժին 1-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան մարզաձևի խմբերի քանակը: Բաժին 1-ում լրացվում են միայն սյուն 3-ը և 4-ը՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

6. Բաժին 2-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան մարզաձևի խմբերի քանակը: Բաժին 2-ում լրացվում են միայն սյուն 3-ը և 4-ը՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

7. Բաժին 3-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի մարզիչ-մանկավարժների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիչ-մանկավարժների թվաքանակը: Բաժին 3-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

8. Բաժին 4-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի մարզիչ-մանկավարժների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիչ-մանկավարժների թվաքանակը: Բաժին 3-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

9. Բաժին 5-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի մարզիկների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիկների թվաքանակը: Բաժին 5-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

10. Բաժին 6-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի մարզիկների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիկների թվաքանակը: Բաժին 5-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

11. Բաժին 7-ի սյուն 1-ում («700» ծածկագրով տողը հավասար է «700.1»-«700.9» ծածկագրով տողերի հանրագումարին) ինքնաշխատ արտացոլվում է մարզիչ-մանկավարժների, իսկ սյուն 4-ում՝ մարզիկների թվաքանակը՝ ըստ սեռատարիքային բաշխվածության: Բաժին 7-ում լրացվում են միայն 2-3 և 5-6 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

12. Բաժին 7.1-ը լրացվում է միայն իգական սեռի մարզիչ-մանկավարժների և մարզիկների համար՝ սույն հրահանգի 11-րդ կետի դրույթներին համապատասխան:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 44-Ն, 01.04.25 թիվ 10-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։